Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը դրական ազդանշան է.ԱՄՆ Պետդեպարտամենտ

analitik.am

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Ջորջ Քենթը դրական է գնահատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ից:

«Դուշանբեում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը դրական ազդանշան է: Այդ հանդիպումից հետո մենք շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվության նվազում ենք նկատում», - ասել է ամերիկացի գործիչը Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով, ԱՄՆ Պետքարտուղարությունը կողմերին կոչ է անում հետագայում ևս հավատարիմ մնալ այդ ընթացքին: «Կարևոր է նաև կողմերի ագրեսիվ հայտարարությունների նվազումը: Նման հռետորաբանությունը խաղաղության չի բերում», - նշել  է Քենթը:

Նույն շարքից