Քաղաքականություն 

Ուկրաինայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել

analitik.am

Երեկ` նոյեմբերի 24-ին, Ուկրաինայի կառավարության շենքի մոտ վեճ է տեղի ունեցել ընդդիմության ներկայացուցիչների և «Բերկուտ» հատուկ ջոկատայինների միջև, հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

Եվրոինտեգրման կողմնակիցները մոտեցել են կառավարության շենքին, որի մուտքերը փակել էին «Բերկուտի» ծառայողները: Ընդդիմադիրները փորձել են անցնել ոստիկանական պատը, ինչի արդյունքում սկսվել է վեճը:

Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Դեպքից քիչ անց կառավարության շենքի մոտ իրավապահների լրացուցիչ ուժեր են բերվել:

Նույն շարքից