Քաղաքական 

Ռուս փորձագետը կանխատեսում է Ռուսաստանի և Ուկրաինայի արհեստական մերձեցումը

Ակնհայտ է, որ մոտ ժամանակներում տեղի կունենա է Ռուսաստանի և Ուկրաինայի արհեստական մերձեցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը:


Նրա համոզմամբ՝ Ուկրաինայի ղեկավարությունն այժմ լուծում է սեփական խնդիրները: «Ենթադրվում էր, որ նրանք իրենց անձնական խնդիրները կլուծվեն Եվրամիության հետ ասոցացման շրջանակներում, իսկ այժմ պարզվել է, որ դա տեղի չի ունեցել և համապատասխանաբար, իշխանությունն ու փողերը պահելու լավագույն տարբերակը Ռուսաստանի հետ արհեստական համագործակցությունն է»,- նշել է Խրամչիխինը: Նա ընդգծել է, որ ուկրանական ղեկավարության գործողություններն ուղղված են իշխանության պահպանմանն ու, համապատասխանաբար, միջոցների, ու այն մշտապես կշարունակի մանևրել Ռուսաստանի և Եվրոպայի միջև:


Հիշեցենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրահանգել է դադարեցնել Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստական աշխատանքները: Ավելի վաղ անհնար էր դարձել ԵՄ հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի վավերացումը՝ Երևանի՝  Մաքսային միություն մուտք գործելու որոշմամբ պայմանավորված:

Նույն շարքից