Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիայի նախագահը Երևանից վերադառնալուց հետո մասշտաբային փոփոխություններ է իրականացնելու կառավարությունում. Le Figaro

analitik.am

Ֆրանսիայի կառավարությունում մասշտաբային փոփոխություններ են սպասվում, սակայն դրանց մասին կհայտարարվի հոկտեմբերի 12-ից հետո: Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատում իր աղբյուրին:

Նշվում է, որ կատարվելիք փոփոխությունների մասին հայտնի կլինի այն բանից հետո, երբ նախագահ Էմանյուել Մակրոնը  Երևանից կվերադառնա Փարիզ:

Մակրոնը Երևան է ժամանել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին մասնակցելու համար:

Հավելենք, որ ֆրանսիական կառավարությունում փոփոխությունների մասին տեղի ԶԼՄ-ները սկսեցին ակտիվորեն գրել անցած շաբաթ, երբ հրաժարական ներկայացրեց Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը: Վերջինս համարվում է Մակրոնի ամենակարևոր դաշնակիցներից մեկը, և նրա հեռանալը շատերը համարում են լուրջ փոփոխությունների մասին ազդանշան:

Նույն շարքից