Քաղաքականություն 

ՍԴՀԿ-ն ատենապետ չի ընտրել

analitik.am

Գումարելով կուսակցության 9-րդ համագումարը` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպությունը հայտարարում է.

1. Ներքին քաղաքական հարցերում ՍԴՀԿ-ն շարունակում է համարել, որ կա ահռելի ընկերային անարդարություններ, օլիգարխիա և մենաշնորհ, որի դեմ պայքարին է կոչված նաև ՍԴՀԿ նորընտիր վարչությունը: ՍԴՀԿ-ն որդեգրում է լավին լավ, իսկ վատին վատ ասելու քաղաքականությունը, ՍԴՀԿ-ն իրեն հայտարարում է բանվորի, գյուղացու, հալածյալի պաշտպան և այսուհետ լինելու է այնտեղ, որտեղ խախտվում են Հայաստանի քաղաքացիների իրավունքները: Մեր ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես աշխատավոր մարդու իրավունքները, որոնց համատարած խախտումներն ակնառու են:
2. Արտաքին քաղաքական առումով ՍԴՀԿ-ն զգուշավոր լավատեսությամբ ողջունում է Մաքսային Միություն անդամագրվելու Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշումը, սակայն նաև կոչ անում Եվրոպայի հետ շարունակել քաղաքական շփումներն ու գործընթացները:
3. Արցախի հարցը անկյունադարձային է Հնչակյան կուսակցության համար: Մեզ համար ընդունելի է ցանկացած որոշում, որը ընկալելի կլինի Արցախի քաղաքացու համար: Վստահ ենք, որ Հայաստանն էլ եղել և մնում է Արցախի անկախության ու անվտանգության երաշխիքն ու ապահովողը: Կարծում ենք, որ օր առաջ Արցախի իշխանությունները պետք է մաս կազմեն բանակցային գործընթացին:
4. 2015 թ-ի Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ՍԴ Հնչակյան կուսակցությունն իր ուժերի ներածի չափով աշխարհով մեկ իր քույր կառույցների միջոցով շարունակելու է լոբբիստական քաղաքականությունն` ուղղված թրքական ժխտողականության դեմ: Մենք հասնելու ենք Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանը և այդ աղետի հետևանքով թրքական իշխանությունների կողմից հատուցմանը: Այս առումով ողջունում ենք նաև Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովը, որը համախմբում է համայն հայությանը:

Ս.Դ. Հնչակյան կուսակցության 9-րդ համագումարի պավիրակները ընտրել են վարչության նոր կազմ, որը ներկայացնում են հետևյալ ընկերները՝ Նարեկ Գալստյան, Դմիտրի Մարտիրոսյան, Վազգեն Մեսրոպյան, Հարություն Բալաբանյան, Վարազդատ Եղիազարյան, Արսեն Կուպելյան, Արթուր Բարսեղյան, Գագիկ Մելիքյան, Վոլոդյա Ազատյան:
Վարչության ատենապետի, ատենադպրի, փոխատենապետի, գանձապահի պաշտոնների ընտրությունը կատարվում է վարչության ներսում, որը տեղի կունենա ավելի ուշ:

Նույն շարքից