Ռուսաստանին կարող են հեռացնել Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների մասնակիցների շարքերից, եթե Մոսկվան մինչև 2019 թվականի կեսերը չվճարի անդամավճարը:
Կանոնադրությամբ, եթե պետությունը երկու տարի չի վճարում, կիրառվում է 9-րդ հոդվածը: Հաջորդ տարի հունիսին կլրանա այդ երկու տարին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը:
Չինովնիկի խոսքերով, հնարավոր չէ միայն կիսով չափ լինել ԵԽ անդամ, դա անընդունելի է:
Իր հերթին ՌԴ պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին չի բացառել, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ Եվրոպայի Խորհրդից: