«Երեկ տեղեկացանք, որ նոյեմբերի 28-29-ին, այսինքն՝ վիլնյուսյան գագաթնաժողովի օրերին, Թաթարստանի մայրաքաղաք Կազանում տեղի է ունենալու Եվրասիական ֆորում, որն անցկացվելու է ՌԴ Պետդումայի աջակցությամբ, Պետդումայի նախագահ Նարիշկինի «բարձր» հովանու ներքո, որին մասնակցելու են ոչ միայն Եվրասիական, ԱՊՀ, ՀԱՊԿ, ՄՄ շրջանակների վերլուծական– քաղաքական հարթակների ներկայացուցիչներ, այլև եվրոպացի, ամերիկացի հայտնի փորձագետ-անալիտիկներ։
Հօգուտ Եվրասիական միության և ՄՄ-ի՞ են «մասնակցելու»՝ հարցրինք այդ սամիթին մասնակցել պատրաստվող արտաքին կապերի գծով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Հավելենք, որ նրա հետ Կազան են մեկնելու էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը եւ Աժ պատգամավոր Արման Սահակյանը»,–գրում է թերթը։