Գլխավոր Հասարակություն 

Դուք գիտեք, թե ինչ բարձր տեղ է զբաղեցնում Հայաստանը ֆրանսիացիների սրտերում. Էմանյուել Մակրոն

analitik.am

Դուք գիտեք, թե ինչ բարձր տեղ է զբաղեցնում Հայաստանը ֆրանսիացիների սրտերում: Փարիզում, Մարսելում, մյուս տեղերում, Հայաստան բառը հնչեցնելով, շատ նուրբ ու հուզիչ զգացմունքներ են առաջանում ֆրանսիացիների մոտ: Այսօր՝ հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Մակրոնը նշեց, որ Հայաստանի համար Ֆրանսիան և Ֆրանկոֆոնիան խորհրդանշվում է նաև մեկ ձայնով. «Երգի հսկա տաղանդ, ով հատուկ թախիծով էր երգում մեր երջանկությունը, դժբախտությունները, դա յուրահատուկ է պանդխտության մեջ ապրող մարդուն: Բոլորը գիտեն, որ նա հայ էր, նա երգում ու պահպանում էր հայկականությունը, կազմակերպում էր օգնություն, խրախուսում քաջությունը՝ ամբողջովին ճանաչելով այն մեծ հանցագործությունը՝ ցեղասպանությունը, որի զոհն էր նաև ինքը: Ցանկանում եմ հնչեցնել այդ մեծ անունը՝ Շառլ Ազնավուր»:

Խոսելով Ֆրանկոֆոն ընտանիքի մասին՝ Մակրոնը նշեց, որ այն շատ բազմազան է, սակայն միևնույն ժամանակ միասնական՝ համախմբված մեկ լեզվի շուրջ. «Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն մենք հասկանում ենք իրար: Այս լեզուն պատկանում է բոլորին, այն կարողացել է ընդունել բոլորի մտքերը»:

 

Նույն շարքից