Հասարակություն 

Նա անհամբերությամբ էր սպասում Հայաստան գալուն. Մակրոնի հուզիչ ելույթը՝ Ազնավուրի մասին

analitik.am

15 օր առաջ ես Փարիզում գտնվում էի Շառլ Ազնավուրի հետ, նա պատրաստվում էր մեկնել Տոկիո: Այսօր՝ հոկտեմբերի 11-ին Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ հավելելով, որ Ազնավուրը շատ ուրախ էր և անհամբերությամբ սպասում էր Հայաստան գալուն:

Մակրոնը նշեց, որ սա Ազնավուրի համար ևս մեկ հանդիպում էր լինելու իր սիրելի Հայաստանի հետ. «Սա պետք է լիներ հանդիպում մեր ֆրանսերենի հետ: Ազնավուրը խորհրդանշում է կյանքը, որն արտահայտում է այն ամենը, ինչ մեզ ուղեկցում է: Այս գաղթականի որդին չուներ ոչինչ, հայերենը նրա առաջին լեզուն էր, իսկ երկրորդ լեզուն վրացերենն էր: Իսկ այսօր չկա մի ֆրանսիացի, որն Ազնավուրին չի համարում ֆրանսալեզու ամենամեծ պոետը: Ֆրանկոֆոնիան սա է, այն ուսուցանում է, սակայն նախևառաջ նվաճում է: Քամյուն ասում էր, որ իր երկիրը ֆրանսերենն է, իսկ ես կասեմ՝ մեր լեզուն ֆրանսերենն է: Այս երկիրը չունի հստակ ուրվագծեր: Սա մի երկիր է, որտեղ մենք հպարտանում ենք մտքերը պաշտպանելով: Այս ամենը Շառլ Ազնավուրի պատմությունն էր, սա էլ ձեր պատմությունն էր»:

Մակրոնը ելույթն ավարտեց «Կեցցե Ֆրանկոֆոնիան» խոսքերով, որին հաջորդեցին ներկաների ծափահարությունը:

Նույն շարքից