Հասարակություն 

Շառլ Ազնավուրը մանրամասն տեսնում էր մեր լեզվի բոլոր նրբերանգները. Կանադայի վարչապետ

analitik.am

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհակալ է ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանին հրաշալի երկիր Հայաստանում ընդունելության համար: Այս մասին Թրյուդոն հայտարարեց այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի ժամանակ:

Իր ելույթը Կանադայի վարչապետը սկսեց Շառլ Ազնավուրի մասին խոսելով՝ հայտարարելով, որ իր կարեկցանքն է հայտնում մեծ մարդու կորստի համար: Նա նշեց, որ անչափ սիրում է Ազնավուրին. «Բոլորս համախմբվեցինք ու հարգանքի տուրք մատուցեցինք նրան: Շառլ Ազնավուրը մանրամասն տեսնում էր մեր լեզվի բոլոր նրբերանգները և մեր մշակույթների նրբությունները: Ես տեսնում եմ, որ նույն ոգին առկա է նաև այստեղ: Սա բնավ չի նշանակում, որ մենք համաձայն ենք ամեն ինչի շուրջ, սակայն միասին մենք կարողացել ենք ստեղծել տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք փոխադարձ հարգանքով, որտեղ կարող ենք զարգանալ, լսել իրար»:

Թրյուդոն նշեց՝ անկախ նրանից, թե քանի միլիոն բնակչություն ունի Հայաստանը, այն Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ է. «Այս արժեքները մեր հպարտությունն է»:

 

 

Նույն շարքից