Քաղաքական 

Կիևում` նախագահի նստավայրի մոտ, պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել

Անկախության Մայդանի բողոքի ակցիայի մասնակիցները գիշերը ոստիկանության հետ բախումներ ունենալուց հետո մաքրել են տարածքը, նրանց հաջողվել է պահպանել ճամբարը, ակցիան շարունակվում է:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` ներկայումս բողոքի ակցիա է նախապատրաստվում նախագահի վարչակազմի ու կառավարության շենքերի մոտ: Հիմա կառավարության շենքի մոտ «Բերկուտով» չորս ավտոբուսներ, ոստիկանության մի քանի ջոկատներ ու մամուլի ներկայացուցիչներ են կանգնած:

Նշվում է, որ Եվրոմայդանում հերթապահում է մոտ 300 մարդ, ովքեր նաև տաք նախաճաշ են բերել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ու գիշերը զանգվածային բախումներ են տեղի ունեցել հանրահավաքի մասնակիցների ու «Բերկուտի» միջեւ, երբ իրավապահնեը փորձել են քանդել Մայդանում տեղադրված ճամբարը: Սակայն ցուցարարները կարողացել են պաշտպանվել եւ պահանջում են ԵՄ հետ համաձայնագրի ստորագրում:

 

 

Նույն շարքից