Հասարակություն 

Անջեյ Կասպշիկը Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտոության հարցը

analitik.am

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այս մասին հայտնում են հարևան երկրի ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին և անցկացված դիտարկման արդյունքներին:

Հիշեցնենք, որ մինչև տարվա վերջ նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, ինչի շրջանակներում նաև հանդիպում տեղի կունենան ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

Նույն շարքից