Հասարակություն 

Գագիկ Մայիլյանն ու Ջոն Ֆարխոյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումներով, Գագիկ Մայիլյանն ու Ջոն Ֆարխոյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով.

Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 20-րդ հոդվածը.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝

Գագիկ Լևոնի ՄԱՅԻԼՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Ջոն Սուրենի ՖԱՐԽՈՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական:

Նույն շարքից