Հասարակություն 

Առևանգել են Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը

analitik.am

Տանզանիայում անհայտ անձինք առևանգել են 43-ամյա քաղաքական գործիչ, գործարար Մոհամմեդ Ձյուջիին, ով համարվում է Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատերը: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Գործարարին առևանգել են հոկտեմբերի 11-ին Colosseym հյուրանոցի ֆիթնես-ակումբի մոտ: Ականատեսները պատմել են, որ առևանգողները եղել են 2 սպիտակամորթ տղամարդիկ, ովքեր գործարարին տարել են Toyota Surf ավտոմեքենայով: Հանցագործները նաև հրազենային զենքից օդ են կրակել, որպեսզի վախեցնեն ներկաներին:

Որոշ տեղեկություններով, գործարարին արդեն ազատ են արձակել, սակայն ոստիկանությունը հերքում է այդ ինֆորմացիան:

Հավելենք, որ Մոհամմեդ Ձյուջիի կարողությունը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար:

 

Նույն շարքից