Քաղաքականություն 

Փաշինյանը հասավ իր ուզածին. Լենտա

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կներկայացնի, որպեսզի խորհրդարանը ցրվի և նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան Հայաստանում: Այս մասին վարչապետը հայտնել է France 24-ի հետ զրույցում:

«Ես կարող եմ նախնական ասել, որ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ին՝ պլյուս-մինուս մի քանի օր: Դրա համար ես պետք է հրաժարական ներկայացնեմ հոկտեմբերի 16-ին»,-ասել է Փաշինյանը:

Ռուսական Լենտան գրում է, որ դեռ օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին, ինչին դեմ էին արտահայտվել խորհրդարանական մյուս երեք ուժերը, որոնց կարծիքով ընտրությունները պետք է տեղի ունենային մայիսին և նշել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, եթե քվեարկությունը տեղի ունենա այդ ժամանակ:

Ռուսական լրատվամիջոցn ապա ներկայացրել է Փաշինյանի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, Դաշնակցության՝ պայմաններ առաջ քաշելը և այն, որ մի շարք հանրապետականներ իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին՝ կապված ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հետ:

Հետաքրքիր է նաև Լենտայի վերնագիրը, որով հրապարակվել է հոդվածը՝ «Փաշինյանը հասավ իր ուզածին և պատրաստվում է հրաժարականին»:

Նույն շարքից