Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ նախագահը պատրաստվում է խոսել Հայաստանում, այդ թվում նաև ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ելույթ ունենալ Ազգային ժողովի կողմից հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին նախագծին, որի ընդունումից հետո հազարավոր մարդիկ վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիա իրակնացրեցին խորհրդարանի մոտ:

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստվում է մոտ օրերս ելույթ ունենալ՝ խոսելով Հայաստանում կատարված իրադարձությունների, այդ թվում նաև Ազգային ժողովում տեղի ունեցածի մասին:

Նախագահն ամեն դեպքում նշեց, որ, ինչպես նախկինում ասել է, հիմա էլ կրկնում է, որ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է՝ օրենքի, օրինականության, սահմանադրականության սահմաններում:

Սարգսյանն ասաց, որ Հայաստան վերադառնալուց հետո հանդիպումների շարք է սկսել վարչապետի, ԱԺ խոսնակի, խորհրդարանական ուժերի հետ, որպեսզի անցումը տեղի ունենա սահմանադրության և օրենքի սահմաններում:

 

Նույն շարքից