Մոսկվայում հայտնաբերել են Արտաքին հետախուզության ծառայության գնդապետ Սերգեյ Սոլովյովի դին: Գնդապետի դին գտել են Մոսկվայի իր բնակարանում։ Այս մասին հաղորդում է Տելեգրամի «112» ալիքը։
Նախնական տեղեկություններով, Սոլովյովը Մոսկվայում վրաերթի է ենթարկվել, որից հետո, գիտակցության գալով, հրաժարվել է բուժօգնությունից։ Այնուհետև գնդապետն ինքնակամ այցելել է բուժհաստատություն գլխացավի գանգատով։ Բժիշկները վերջինիս մոտ հայտնաբերել են ուղեղի ցնցում և առաջարկել են ստանալ ստացիոնար բուժում, սակայն գնդապետը հրաժարվել է ստորագրել համապատասխան փաստաթղթերը և հեռացել է։ Իսկ արդեն հոկտեմբերի 9-ին իրավապահները գտել են նրան մահացած Մոսկվայի իր բնակարանում։
Մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է պատահարի արդյունքում առաջացած հեմատոման։