Հայաստան Քաղաքականություն 

Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ. Էմանյուել Մակրոն

analitik.am

Շատ երջանիկ եմ այսօր Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համար Հայաստանում գտնվելու համար: Ազնավուրի կենտրոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Մակրոնը կարծիք է հայտնել, որ սա Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություն է. «Առաջին անգամ է, որ Հայաստանում նման միջոցառում է անցկացվում: Ես շատ երջանիկ եմ, որ Շառլ Ազնավուրի կենտրոնում էի: Սա հարգանքի տուրք է նրա նկատմամբ»:

Հարցին, թե ինչ տպավորություններ ունի ՀՀ վարչապետից, Մակրոնը նշել է, որ պետք չէ մեկնաբանություններ անել իր տպավորությունների մասին, պետք է գործել, աշխատել, տեսլական ունենալ և գործել այդ տեսլականին համաձայն:

 

Նույն շարքից