Իրավական Հասարակություն 

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Վանաձորում. Կան վիրավորներ

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով քաղաքի եկեղեցու հարևանությամբ գործող ՆԱՎ ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից