Քաղաքական 

Ադրբեջանը չի ստորագրի ասոցացման մասին համաձայնագիրը

Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ դառնալ Եվրամիության ասոցացված անդամ: «Մենք արդեն իրազեկել ենք նրանց, որ չենք կարող ընդունել ԵՄ հետ առաջարկվող ասոցացման համաձայնագիրը: Մենք ցանկանում ենք մի փաստաթուղթ նախապատրաստել, որն ավելի համապատասխան կլինի Եվրամիության հետ մեր հարաբերությունների մակարդակին ու համագործակցությանը»,-ասել է Մամեդովը:
Նա նաև հավելել է, որ Բաքուն առաջարկել է ԵՄ-ին, հաշվի առնելով համագործակցության մակարդակը, ստորագրել գործընկերության մասին համաձայնագիր: «Այդպիսի համաձայնագիրը կարտացոլի երկկողմ համագործակցության մակարդակը և կապահովի կողմերի փոխադարձ հարգանքն ու հավասարությունը»,-ասել է Մամեդովը: Ըստ նրա, ասոցացման համաձայնագիրն ինքնին արդեն պայմաններ է դնում, որոնք կատարելով միայն կարելի է դառնալ այդ կազմակերպության իսկական անդամ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նույն շարքից