Հասարակություն Միջազգային 

Քանյե Ուեսթն ու Դոնալդ Թրամփը հանդիպում են ունենալու Սպիտակ տանը

analitik.am

Ամերիկյան հիփ-հոփ երգիչ Քանյե Ուեսթն այսօր՝ Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա փեսայի Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին հայտնում է  The New York Times- ը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքերով, հայտնի ռեփերն ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Քուշների նախաձեռնությունը՝ քրեական արդարադատության համակարգի բարեփոխման, ինչպես նաև Չիկագոյում աշխատատեղերի ավելացման մասին, ինչը կկրճատի քաղաքում հանցագործության մակարդակը:

Նույն շարքից