Քաղաքականություն 

Մարալիկի հրապարակում խիստ լարված իրավիճակ է

analitik.am

Մարալիկի հրապարակում լարված իրավիճակ է: Ինչպես տեղից հայտնում է Analitik.am-ի թղթակիցը, այստեղ հավաքվում են ինչպես քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջողները, այնպես էլ վերջինիս կողմնակիցները: Այս պահին արդեն մեծ թվով մարդիկ կան քաղաքի հրապարակում:

Հիշեցնենք, որ Մարալիկում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ: Քաղաքապետը բազմիցս հայտարարել է, որ հրաժարական չի տալու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարալիկում 15-20 հոգանոց մի խումբ հարձակվել է ԱդեկվաԴ-ի նկարահանող խմբի վրա: Հիմա խմբի անդամները գտնվում են Մարալիկի ոստիկանական բաժանմունքում:

 

Նույն շարքից