Քաղաքականություն 

Օբաման հավաստիացրել է Իսրայելին, որ ԱՄՆ-ն շարունակելու է մնալ հրեական պետության երաշխավորը

analitik.am

ԱՄՆ նախագահն Իսրայելի վարչապետի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ խորհրդատվություն սկսել Իսրայելի ներկայացուցիչների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Նոյեմբերի 24-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռաձայնել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին և հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն մնում է Իսրայելի հավատարիմ դաշնակիցն ու հրեական պետության երաշխավորը:

Զրույցի թեման Իրանի հետ համաձայնագիրն էր, որը նախօրեին ստորագրվել է Ժնևում: Ասվում է, որ ԱՄՆ նախագահն Իսրայելի վարչապետի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ խորհրդատվություն սկսել Իսրայելի ներկայացուցիչների հետ Իրանի միջուկային ծրագրի հնարավոր զարգացման շուրջ:

Նոյեմբերի 24-ին Նեթանյահուն կրկին խստորեն քննադատել է Ժնևում ստորագրված համաձայնագիրը: Իր ելույթներից մեկում նա ասել է, որ որքան շատ է խորանոմ այդ գործարքի մանրամասների մեջ, այնքան պարզ է հասկանում, թե որքան վտանգավոր է այն Իսրայելի ու ողջ աշխարհի համար: Վարչապետը կրկնել է, որ Իրանը պատժամիջոցների զգալի մեղմացման հասավ՝ փոխարենը ոչինչ չտալով: Նա նշել է, որ Իրանի հետ համաձայնագիրը չի ներառում Իրանի միջուկային սպառնալիքի հարակից ոլորտները, ինչպես, օրինակ, բալիստիկ հրթիռների արտադրությունը, հայտնում է 9tv.co.il-ը:

Նույն շարքից