Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։ Այսօր Մարալիկում «Ադեկվադ» հաղորդման նկարահանող խմբի հետ կապված միջադեպի հանգամանքները գտնվում են ուսումնասիրության փուլում՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով։
ՄԻՊ Արման Թաթոյան
Նշենք, որ այսօր ժամը 13։00-ին Որջ փաբում (հասցեն` Մաշտոց 24, Պրոսպեկտի Զիգզագի հարևանությամբ) տեղի կունենա ԱդեկվաԴ թիմի մամուլի ասուլիսը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարալիկում 15-20 հոգանոց մի խումբ հարձակվել է ԱդեկվաԴ-ի նկարահանող խմբի վրա: