Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը և Թուրքիան գաղտնի համաձայնության են հասել

Ամերիկյան իշխանությունները գաղտնի համաձայնության են հասել թուրքական իշխանությունների հետ, և ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը հաջորդ դատական նիստի ժամանակ ազատ կարձակվի: Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք ծանոթ են իրավիճակին:

Ընդ որում, Վաշինգտոնն ակնկալում է, որ ազատության մեջ հայտնվելուց հետո Բրանսոնը կվերադառնա ԱՄՆ:

Պայմանավորվածության մանրամասները հայտնի չեն, սակայն NBC-ի տեղեկություններով, ԱՄՆ-ը դրա դիմաց թուլացնելու է տնտեսական ճնշումը Թուրքիայի վրա:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հոգևորական հարցի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները կտրուկ վատացել են: Բրանսոնը Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչության և լրտեսության մեջ:

 

 

Նույն շարքից