Հասարակություն 

Մահացել է Ռուսաստանի հերոս Իգոր Գրուդնովը

Մահացել է Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի արևելյան շրջանի հրամանատար, Ռուսաստանի հերոս գեներալ-գնդապետ Իգոր Գրուդնովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գեներալ-գնդապետը մահացել է կյանքի 60-րդ տարում:

Մահվան պատճառները չեն հայտնվում:

Ռուսաստանի հերոսի կոչումը Գրուդնովը ստացել է 2000 թվականին Գրոզնին ահաբեկիչներից ազատագրելու օպերացիան ղեկավարելու համար:

Նույն շարքից