Քաղաքականություն 

Կիևի Մայդանումբախումները դադարել են

analitik.am

Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների և միլիցիայի աշխատակիցների միջև բախումները կառավարության շենքի մոտ դադարել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանները կիրառել են մահակներ և արցունքաբեր գազ ցուցարարներին ցրելու համար: «Ուդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ելույթ է ունեցել կառավարության շենքի մոտ հավաքվածների առջև: «Մենք կշարունակենք ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստորագրվել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Մենք պահանջում ենք կառավարության հրաժարականն ու եվրաինտեգրման կասեցման մասին որոշման վերանայում»,-ասել է Կլիչկոն: Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքի գրոհի փորձերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Մինչդատական հետաքննությունների միասնական ցանկում ներառվել են բոլոր նյութերը, հայտարարում է Կիևի միլիցիայի ներկայացուցիչը:

Օդեսայում ձերբակալել են «եվրամայդանի» երեք մասնակիցների, գրում է ուկրաինական «Սեգոդնյա» թերթը:

Նույն շարքից