ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան իր էջում գրել է տարածաշրջան կատարելիք այցի մասին:
Բոլթոնը հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին մեկնելու է Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ունենալու է հանդիպումների շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ խոսելով անվտանգության հարցերում ամերիկյան հետաքրքրությունների մասին:
Ավելի վաղ Բոլթոնի հնարավոր այցի մասին հայտնել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: