Հասարակություն Ֆեյսբուք 

Ինչ կլիներ, որ մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար. Պավել Մանուկյան

analitik.am

Սիրելի հայ ժողովուրդ, վիշտս ծանր է, մեր ժողովրդական հերոսի կորուստը անդառնալի: Սրտաճմլիկ և հուզիչ բառեր չեմ ասի: Այս օրերին հարգանքի տուրքեր, սգո թափորներ՝ բազմամարդ, տասնյակ հազարներով, ճոխ թաղում` «մեռելն երկու տեղ կդնինք»:

Ժողովուրդ ինչ կլիներ, որ մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում անարդարության դեմ պայքարում: Գուցե այօր ընկերս ողջ լիներ: Գուցե և ընկերոջս սրտի վերքն այսքան խորը չլիներ: Գուցե և արդարության այսչափ մարտիկն այդչափ անարդարությանը զոհ չգնար: Գուցե և այսօր արդար «թադարան ըլլար», թե՞ ճիշտը սա է: Պիղծ, ազգադավ, մարդակեր ու աստվածակերներին փառք ու պատիվ, շվայտ ու ցոփ կյանք երկրային, իսկ մեզ միայն թագավորությունը երկնային:

Հ.Գ Խոսք ի խորոց սրտի
Հրաման սատանայի սուրհանդակներին. Ղ-ի տղերք սաբոտաժ չհամարեք

Սասնա ծռեր խմբի անդամ Պավել Մանուկյան

Նույն շարքից