Հասարակություն 

Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

analitik.am

Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ երկու քաղաքացու է ձերբակալել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անկարայում Ռուսաստանի դեսպանությանը:

«Հաստատվել է Ռաշիդ Ենիկեևի և Էլանա Ռահմանովայի ձերբակալության փաստը: Մյուս մանրամասները ճշտվում են»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ քաղաքացիների ձերբակալության մասին հայտնել էին տեղի ԶԼՄ-ները՝ նշելով, որ վերջիններս կասկածվում են ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ:

DHA գործակալությունը հայտնում է, որ Ենիկեևն ահաբեկչության համար գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Նույն շարքից