Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերի 11-ին

analitik.am

Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերը քննարկելու համար, և եթե ԱՄՆ-ի կողմից ցանկություն լինի երկկողմ բարձրագույն մակարդակով հանդիպում անցկացնելու մասով, ռուսական կողմը պատրաստ է քննարկել նման հանդիպում կազմակերպելու հարցը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Բորիսենկոն:

Ինչ վերաբերում է հարցին, հնարավոր է արդյո՞ք, որ երկու երկրների ղեկավարները հանդիպեն նոյեմբերի 11-ին Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառման ժամանակ, Բորիսենկոն նշել է՝ եթե երկու նախագահներն էլ մասնակցեն այդ միջոցառմանը, շփում, անկասկած, կլինի:

ՌԴ պաշտոնյան ամեն դեպքում հայտնել է, որ այս պահին երկկողմ հանդիպում կազմակերպելու հարց չի քննարկվում:

Նույն շարքից