Հասարակություն 

Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ են գրել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ

analitik.am

Հայաստանում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումները շարունակվում են: Ինչպես գրեթե բոլոր լայնամասշտաբ միջոցառումների ժամանակ, այնպես էլ այս անգամ՝ արդեն Երևանում, հնարավոր չեղավ խուսափել կիքսերից:

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Գագաթաժողովի ժամանակ մեծ էկրանին մի պահ հայտնվեց մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի լուսանկարը: Եթե հավատալու լինենք էկրանին հայտնված ինֆորմացիայի, Ազնավուրը ծնվել է 1914 թվականին և մահացել 2018-ին: Իսկ իրականությունն այն է, որ մեծ երգիչը ծնվել է 1924 թվականին:

Հավելենք, որ գագաթաժողովի ժամանակ ելույթ ունեցողներն իրենց խոսքի մի մասը նվիրեցին հենց մեծ շանսոնյեին:

Նույն շարքից