Քաղաքականություն 

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված փոփոխություններ չեն եղել

analitik.am

Հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված փոփոխություններ չեն եղել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ ազգային ժողովի լրատվական ծառայությանը:

Ազգային ժողովից փոխանցեցին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն  աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվելու նաև նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ  ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանից տեղափոխվում է այլ երկիր:

 

Նույն շարքից