Գլխավոր Հասարակություն 

Էմանյուել Մակրոնի կինը թույլ չտվեց անվտանգության աշխատակցին մի կողմ տանել տարեց տղամարդուն

analitik.am

Այսօր վաղ առավոտից Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում գտնվող կազմակերպության անդամ երկրների ղեկավարների առաջին տիկնայք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ շրջում են թանգարաններում:

Տիկնայք արդեն հասցրել են լինել Երվանդ Քոչարի թանգարանում, ինչպես նաև Գաֆեսճեան արվեստի կենտրոնում:

Երբ Քոչարի թանգարանից կանայք շարժվում էին դեպի Կասկադ, անվտանգության աշխատակիցներից մեկը փորձեց շտապեցնել առաջին տիկնանց դիմաց հայտնված տարեց տղամարդուն՝ օգնելով վերջինիս մի կողմ գնալ: Դա դուր չեկավ Բրիջիթ Մակրոնին, ով ձեռքով ցույց տվեց, որ պետք չէ այդպես անել: Իսկ Աննա Հակոբյանն իր հերթին օգնեց տարեց տղամարդուն քայլեր և ազատել ճանապարհը:

Առաջին տիկնայք շարունակում են իրենց զբոսանքը:

 

Նույն շարքից