Հասարակություն 

Անկարան ունի սաուդցի լրագրող Հաշկաջիի սպանության տեսանյութը. The Washington Post

analitik.am

Թուրքիայի իշխանությունները տեսանյութ ու ձայնագրություններ ունեն, որոնք հաստատում են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սաուդցի լրագրող Ջամալ Հաշկաջիի սպանության փաստը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան ու թուրքական աղբյուրներին:

Պարբերականը գրում է, որ թուրքական իշխանությունները զգուշավորություն են ցուցաբերում վերոնշյալ ձայնագրությունները տարածելու մասով, քանի որ չեն ցանկանում բացահայտել, թե ինչպես են հետևում արտասահմանցիներին: Ամեն դեպքում Անկարան այդ ձայնագրությունները ներկայացրել է ամերիկյան իշխանություններին:

Հիշեցնենք, որ 2017 թվականից The Washington Post-ում աշխատող Հաշկաջին անհետացել է հոկտեմբերի 2-ին՝ այն բանից հետո, երբ դուրս է եկել Ստամբուլում գտնվուղ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունից:

Սաուդյան իշխանությունները հայտնում են, որ տեղյակ չեն, թե ուր է լրագրողը:

Նույն շարքից