Հասարակություն Սպորտ 

Ֆուտբոլիստներ Կոկորինն ու Մամաևը կպահվեն Ռուսաստանի ամենահայտնի ՔԿՀ-ում

analitik.am

Մոսկվայում ծեծկռտուքներ հրահրելու համար կալանավորված Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը կտեղավորվեն Ռուսաստանի թերևս ամենահայտնի ՔԿՀ-ներից մեկի կարանտինային բաժնում: Խոսքը մասնավորապես վերաբերում է Բուտիրկա ՔԿՀ-ին:

Հայտնվում է, որ 10 օր անց ֆուտբոլիստներին տեղափոխելու են ավելի հարմար բանտախցեր:

Հավելենք, որ Կոկորինն ու Մամաևը կալանավորվել են 2 ամիս ժամկետով:

Նույն շարքից