Հասարակություն 

Ով է պատասխանատու Շառլ Ազնավուրի ծննդյան տարեթիվը սխալ գրելու համար. Պարզաբանում

analitik.am

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի բացման արարողությանը Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ ներկայացնելու մեջ մեղավոր է Agence Publics ընկերությունը:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՖՄԿ գագաթաժողովի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պարզաբանելով տեղի ունեցածը:

Արարողության կոնտենտի, նաև գրաֆիկական լուծումների պատասխանատուն եղել է Agence Publics ընկերությունը, որը համերգի գլխավոր կազմակերպիչն է: Մենք դա հանձնարարել էինք իրենց, և տարեթվի շփոթությունը նրանց մեղքով է եղել: Մենք դրա հետ կապված նրանցից պարզաբանումներ ենք պահանջել»,- ասաց նա՝ նշելով, որ կազմակերպությունը սխալմունքը բացատրում է տեխնիկական վրիպակով:

Մանրամասն՝ tert.am

Նույն շարքից