Իրավական Հասարակություն 

Վանաձորում կրակոցներից վիրավորվածներից մեկն օրենքով գող Պզոյի ազգականն է. «Ժամանակ»

analitik.am

«Առաջին լրատվական»-ին նոր մանրամասներ հայտնի դարձան երեկ երեկոյան Վանաձորում տեղի ունեցած հրաձգությունից։

Մեզ հասած տեղեկություններով՝ վիրավորներից Գևորգ Նավոյանը «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի ազգականն է։

Դեպքի օրը նրանք Վանաձոր էին եկել մասնակցելու հոգեհանգստի, բայց մինչ հոգեհանգստի սկսելը նրանք որոշել են մտնել հարակից ռեստորան՝ հաց ուտելու։ Ռեստորանից դուրս գալուց դիմացով անցնող 07 մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակվել, որից էլ վիրավորվել են վերը նշված երեք քաղաքացիները։ Մեքենան, որից արձակվել էին կրակոցները, ավելի ուշ իրավապահները հայտնաբերել են այրված վիճակում։ Այն գրանցված չի եղել։

Մեզ հասած տեղեկություններով՝ կատարվածի վարկածներից մեկն այն է, որ Պզոյի աղգականը՝ Գևորգ Նավոյանը, ու վանաձորցի՝ Շալո մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանը, ովքեր վաղեմի թշնամիներ են, չպարզված հաշիվներ են ունեցել, ինչն էլ հանգեցրել է երեկվա հաշվեհարդարին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից