Հասարակություն 

Անվտանգության աշխատակիցներին չհաջողվեց «խանգարել» Բրիջիթ Մակրոնին համբուրել երեխաներին

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, շարունակում է, իր խոսքերով, լավ ժամանակ անցկացնել Հայաստանում: Այսօր առավոտվանից Ֆրանսիայի առաջին տիկինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ և մյուս առաջնորդների կանանց ընկերակցությամբ եղել է մի քանի թանգարանում, սրճարանում և քայլել Երևանում:

Քիչ առաջ տիկին Մակրոնը քայլելով հասավ Ազատության հրապարակ՝ Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ հավաքված քաղաքացիները ցանկանում էին ողջունել նրան և լուսանկարվել: Անվտանգության աշխատակիցները նախ թույլ չէի տալիս քաղաքացիներին մոտենալ Ֆրանսիայի առաջին տիկնոջը, սակայն ի վերջո հենց նա մոտեցավ քաղաքացիներին, սկսեց ողջունել վերջիններիս և համբուրել երեխաներին:

Քաղաքացիներից մի քանիսը նաև օգտվեցին ընձեռնված հնարավորությունից և լուսանկարվեցին տիկին Մակրոնի հետ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի կինը հայտնել էր, որ Հայաստնում իրեն շատ է դուրս գալիս և ցանկանում է կրկին այցելել մեր երկիր:

Նույն շարքից