Քաղաքականություն 

Նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսին Արմեն Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել է Թունիս

analitik.am

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ:

Նախագահը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթաժողովը հյուրընկալող երկրի՝ Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիի հետ:

Հանդիպմանը երկու երկրների նախագահները կարևորել են երկկողմ փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Թունիսի նախագահն Արմեն Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել իր երկիր։

Նույն շարքից