Հասարակություն 

Առաջին տիկնայք նաև հայկական խոհանոց են փորձել, շատ տպավորված են. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Հայաստանում գտնվող հյուրերին հրավիրել է կրկին այցելել Հայաստան, վերջիններս սիրով ցանկություն են հայտնել կրկին լինել մեր երկրում: Այս մասին տիկին Հակոբյանը հայտնել է լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ հավելելով, թե վերջիններս զբաղված են լինում միշտ, սակայն ինքը հույս ունի, որ նոր այցեր տեղի կունենան:

Վարչապետի կինը նշեց, որ առաջին տիկնայք իրենց հերթին իրեն հրավիրել են իրենց երկրներ. «Տպավորությունները շատ լավ են: Ես իսկապես շատ լավ եմ զգում, որ մեր երկիրն այսքան սիրելի է դառնում մեր հյուրերի համար՝ անկախ նրանից, թե նրանք որտեղից են եկել, ինչ մշակույթի կրող են: Նրանք սիրով են խոսում Հայաստանի մասին, լավ ժամանակ անցկացրեցին և տպավորված են: Ես շատ ուրախ եմ դրա համար»:

Տիկին Աննան նշեց, որ հյուրերը փորձել են նաև հայկական խոհանոց, նրանց շատ է դուր եկել. «Ամեն ինչ նրանց շատ է դուր եկել: Բոլորս կարող ենք իրար շնորհավորել: Նրանք մեր երկրից տանում են առնվազն ջերմ տպավորություններ, ենթադրում եմ, որ առաջին իսկ առիթի դեպքում կվերադառնան»:

Նույն շարքից