Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն է: Վերջինս այդ պաշտոնում ընտրվեց Երևանում ընթացող կազմակերպության 17-րդ գագաթաժողովի ժամանակ:
Լուիզ Մուշիկիվաբոն փոխարինելու է Միկաել Ժանին, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, լուրջ ներդրում ունի կազմակերպության կատարած աշխատանքներում: