Հոկտեմբերի 8-12-ին ռուսական լրատվամիջոցներում ամենաշատը հիշատակվող դեմքերի տասնյակում էական փոփոխություն է տեղի ունեցել: Տասնյակի երկրորդ ու երրորդ հորիզոնականներում հայտնվել են Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը: Ֆուտբոլիստները համապատասխանաբար հիշատակվել են 21 320 և 21 250 անգամ:
Ցանկի առաջին հորիզոնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, ում մասին գրվել է 31 100 անգամ: Իսկ ցանկում գրեթե մշտապես երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է 4-րդ հորիզոնականում՝ 12 749 հիշատակմամբ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ ֆուտբոլիստները Մոսկվայում մի քանի ծեծկռտուք հրահրելու համար 2 ամիս ժամկետով կալանավորվել են: