Ռուսական ՌԻԱ Նովոստին անդրադարձել է Մարալիկում տեղի ունեցած դեպքերին՝ լուսաբանելով ԱդեկվաԴ թիմի տղաներ Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի մամուլի ասուլիսը և գրելով, որ վերջիններս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են պատասխանատու համարում Մարալիկում իրենց վրա հարձակման համար:
ՌԻԱ Նովոստին գրում է, որ Արթուր Դանիելյանն ու Նարեկ Մալյանը Ֆեյբուքում ԱդեկվաԴ անունով էջ են ստեղծել, որտեղ պարբերաբար նյութեր են հրապարակում՝ քննադատելով վարչապետ Փաշինյանին: Հայտնվում է նաև, որ վերջիններս մեկնում է ՀՀ մարզեր, ռեպորտաժներ պատրաստում: Նման այցերից մեկն էլ եղել է Մարալիկ, որտեղ բողոքի ակցիաներ են ընթանում և որտեղ հարձակվել են թիմի տղաների վրա:
«Հարձակման պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է, ում հենարանն այդ խուլիգանների խումբն է, որոնք պատժիչ ջոկատի դերակատարում են ստանձնել և գործում են այլ կերպ մտածողների դեմ: Այդ երևույթն անվանվում է «Փաշիզմ»»,-գրում է ռուսական լրատվամիջոցը՝ մեջբերելով Մալյանի խոսքերը:
Դանիելյանն իր հերթին նշել է, որ նման գործողությունների նպատակը եղել է այն, որ սադրեն իրենց, հետո հենց իրենց դեմ քրեական գործ հարուցեն:
ՌԻԱ Նովոստին նաև գրում է, որ վարչապետ Փաշինյանը դեռ չի արձագանքել, իսկ մեղավորներին պատժելու կոչեր արել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ում կարծիքով տեղի ունեցածը Փաշինյանի կազմակերպածը չէ: