Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի թոռնուհու՝ արքայադուստր Եվգենյայի և Ջեք Բրուքսբենքի հարսանեկան ծախսերը գերազանցել են 2,7 միլիոն ֆունտը: Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:
Այսպիսով, վերոնշյալ հարսանիքն ավելի թանկ է եղել, քան այս տարվա առաջին թագավորական հարսանեկան արարողությունը: Խոսքը մասնավորապես վերաբերում է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին, որն արժեցել է 2 միլիոն ֆունտ: Այս գումարի մեջ չի մտնում անվտանգության ապահովումը:
Հավելենք, որ արքայադստեր հարսանեկան արարողության ամենաթանկ մասը եղել է անվտանգության ապահովումը՝ մոտ 2 միլիոն ֆունտ: