Հասարակություն 

Ամերիկացի հոգևորականը Թուրքիայում 3 տարվա ազատազրկման դատապարտվեց և ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից

Թուրքական Իգդիրի դատարանը 3 տարի 1 ամիս 15 օրվա ազատազրկման է դատապարտել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին և վերջինիս ազատ արձակել դատարանի նիստերի դահլիճից: Այս մասին հայտնում է NTV-ն:

Դատարանը հաշվի է առել այն ժամանակը, որն ամերիկացին անց է կացրել կալանքի տակ և չեղարկել է վերջինիս նկատմամբ բոլոր խափանման միջոցները: Բրանսոնը կարող է լքել երկրի սահմանները:

Իր վերջին խոսքում Բրանսոնը հայտարարել է, որ մեղավոր չէ, սիրում է Թուրքիան և ցանկանում է, որ իրեն արդարացնեն:

Նույն շարքից