Սալիկապատվում է Կողբացի 50, 51 հասցեում կանաչ գազոնը: Այս մասին ահազանգում է Անահիտ Բախշյանը՝ դիմելով Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին.
«Երևանի քաղաքապետ պարոն Մարության, ահազանգում եմ այն մասին, որ այս պահին սալիկապատվում է Կողբացի 50,51 հասցեում կանաչ գազոնը, տեսնես էս ո՞ւմ փայլուն գաղափարն է եղել էս պահին, երբ քաղաքային իշխանությունը դեռ չի ձևավորվել, տալ նման հանձնարարություն: Կանխեք, խնդրում եմ»,-գրում է տիկին Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում: