Քաղաքականություն 

Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը սենսացիա չեղավ.Սերգեյ Մարկեդոնով

analitik.am

Ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ դիվանագետների լավատեսական հայտարարությունների՝ Ավստրիայի մայրաքաղաքում Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպման արդյունքները չեն տօավորում: Այդ մասին Эхо «Кавказа»-ին տված հարցազրույցում հայտարարել է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ նկատելով, որ այդուհանդերձ նախագահների հանդիպումը, չնայած շոշափելի ձեռքբերումների բացակայությանը, հարկավոր է չհամարել անցումային իրադարձություն:

Փորձագետի խոսքով, Վիեննայում երկու երկրների ղեկավարները հանդիպել են 18-րդ անգամ, եթե հաշվարկն արվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը: Սակայն մինչեւ նոյեմբերի 19-ը հանդիպում չէր կայացել գրեթե մեկ տարի եւ տասը ամիս, վերջին անգամ նրանք հանդիպել էին Սոչիում, 2012թ. հունվարին, Սոչիում:

«Սոչիի հանդիպումից հետո դիվանագիտությունը տեղը զիջեց ռազմատենչ հռետորաբանությանը եւ կոշտ հայտարարություններին»,- նշել է Մարկեդոնովը՝ հօիշտակաելով Սաֆարովի ազատումը:

Մարկեդոնովն ընդգծել է, որ Վիեննայի հանդիպումը կտրեց ձգվող պաուզան: Պաշտոնական Բաքվի եւ Երեւանի դիրքորոշումները չեն փոխվել, Ադրբեջանը պնդում է իր տարածքային ամբողջականության վրա, Հայաստանը շեշտը դնում անվտանգության հարցերի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնաիշխանության սկզբունքի վրա:

Նույն շարքից