Հասարակություն Միջազգային 

Որքան աշխատավարձ են ստանում համաշխարհային լիդերները

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է նախագահի իր աշխատավարձից, որը կազմում է տարեկան 400 հազար դոլար (ամսական 33 հազար դոլար, օրական 1095 դոլար)։ Փոխարենը նա յուրաքանչյուր տարվա համար ստանում է 1 դոլար, ավելի քիչ, քան նախատեսված է օրենքով: ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձն ամսական կազմում է 1,160 դոլար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան ստանում է 151,032 դոլար (ամսական 12,586 դոլար, օրական 414 դոլար): Ռուսաստանում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 140 դոլար:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վաստակում 198,509 դոլար (ամսական 16,542 դոլար, օրական 544 դոլար): Մեծ Բրիտանիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 1,569 դոլար:

Ֆրանսիայի ողջ պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահ Էմանյուել Մակրոնի աշխատավարձը կազմում է 211,530 դոլար (ամսական 17,628 դոլար, օրական 580 դոլար): Մինչև քաղաքական գործիչ դառնալը, Մակրոնն իր կարիերան սկսել է բանկային ոլորտում, որի համար ստացել է «Ֆինանսական Մոցարտ» մականունը, որի տարեկան եկամուտը կազմել է ավելի քան 1 մլն դոլար: Ֆրանսիայում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 1,758 դոլար:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատավարձը տարեկան կազմում է 263 հազար դոլար (ամսական 22,000 դոլար, օրական 720 դոլար): Նա հրաժարվել է ծառայողական բնակարանից և ապրում է ամուսնու հետ Բեռլինի կենտրոնում գտնվող  5 հարկանի շենքում: Գերմանիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 1,780 դոլար:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հասույթը տարեկան կազմում է 267,415 դոլար (ամսական 22,285 դոլար, օրական 733 դոլար): Կանադայում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 1400 դոլար:

Հատկանշական է այն, որ Շվեյցարիայի նախագահի պաշտոնը ֆորմալ է և նրան ընտրում են նախարարների ցանկից՝ 1 տարի ժամկետով: Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոիթխարդի աշխատավարձը, ով արդեն երկրորդ անգամ է նախագահում, նույնն է, ինչ մյուս նախարարներինը, 437 հազար դոլար տարեկան (ամսական 36 հազար դոլար, օրական 1 200 դոլար): Շվեյցարիայի նվազագույն աշխատավարձն օրենքով սահմանված կարգով, և միայն Նեվշատելի կղզում կազմվում է ժամը 20 դոլարով:

Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունի աշխատավարձը համաշխարհային առաջնորդների աշխատավարձերից ամենաբարձրն է՝ տարեկան 2.2 միլիոն դոլար (ամսական 147 հազար դոլար, օրական 7.350 դոլար)։ Հետաքրքրական է այն, որ Սյանլունին իր աշխատավարձի չափը համարում է «արդար և իրատեսական»: Նշվում է նաև, որ Սյանլունի աշխատավարձն ավելի բարձր է եղել, սակայն հասարակական դժգոհության պատճառով այն կրճատվել է 36% -ով: Սինգապուրում նվազագույն ամսական աշխատավարձն օրենքով չի սահմանվում և ոչ պաշտոնական տվյալներով ամսական կազմում է մոտ 1000 դոլար:

Նույն շարքից