Միջազգային Քաղաքականություն 

Մերիլենդ պողոտայի անվանակոչումն «Արցախ» զայրացրել է ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքին

analitik.am

Ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները բողոքի նամակներ են տարածել Գլենդել քաղաքում Մերիլենդ պողոտան «Արցախ» անվանակոչելու պատճառով։ Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն։

«Վերանվանումը հակասում է ամերիկացի ժողովրդի շահերին, որոնց համար ժողովրդավարության և բազմամշակութայնության սկզբունքները հիմնարար են: Սենատոր Էնթոնի Պորտանտինոյի մասնակցությունը միջոցառմանն ադրբեջանական ժողովրդի և միջազգային իրավունքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է »,-ասվում է ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների նամակում:

Հիշեցնենք, որ Մերիլենդ պողոտայի մի հատվածը վերջերս անվանափոխվել է «Արցախ», և նախատեսվում է այն վերածել զբոսաշրջային կենտրոնի:

Նույն շարքից